«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Զարմանք՝ զարմանքի վրա

Զարմանք՝ զարմանքի վրա
03.08.2023 | 16:34

Գեղամ Մանուկյանը զարմացած ու զայրացած է վարչապետ կոչեցյալի կողմից նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար նշանակելու կապակցությամբ՝ այն համարելով ամենազավեշտալի կադրային նշանակումը։

Անկեղծ ասած, ես էլ իմ հերթին եմ զարմանում Գեղամ Մանուկյանի զարմանքի վրա։

Մի՞թե կարելի է շարունակել զարմանալ։ Վարչապետ կոչեցյալի ողջ կադրային բանկը հենվում է ոչ թե մասնագիտական հմտությունների, համապատասխան կրթության, փորձի, այլ միմիայն իրեն հավատարիմ լինելու վրա։

Չթվարկեմ, տարբեր, այդ թվում պետական անվտանգային պաշտոններում նշանակված անմակարդակ քպ-ականներին,էջերը չեն բավարարի։

Հարգելի Գեղամ, բա ու՞մ նշանակեր՝ Լենա Նազարյանի՞ն։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 5104

Մեկնաբանություններ